Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Wargonzo-ի հերթական անդրադարձը Շուշիի իրադարձություններին

Wargonzo-ի հերթական անդրադարձը Շուշիի իրադարձություններին
08.11.2020 | 18:41

Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին: Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր:

«Wargonzo նախագիծը հնարավորություն է ունեցել անձամբ ստուգել: Իրավիճակը ճոճանակի պես է, առավելությունը ձեռքից ձեռք է անցնում, երբեմն ժամում մի քանի անգամ: Ինչպիսին էլ լինի իրավիճակն այս վայրկյանին, կարծում եմ դեռ վաղ է վերջ տալ այս պատմությանը: Արցախի հրետանին շարունակում է նոսրացնել ադրբեջանական շարասյուները «Դժոխքի կիրճում»:

Դիվերսիոն խմբերն ու գրոհային ջոկատները շարունակում են հարձակումը Շուշիի բարձունքների վրա: Հիմա ամեն ինչ կախված է շնչառության հզորությունից և դիմացկունությունից: Երկու կողմերն էլ շնչահեղձ են լինում: Այժմ, ով իր մարտիկների ուժն ու կամքը բռունցք դարձնի, նա էլ կհաղթի Շուշիի կռիվը»,-գրել է նա:

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ